ՌԴ դեսպանությունը հայտնել է Կանադայի պատժամիջոցներին պատասխանելու մասին|armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը կպատասխանի պատժամիջոցներին, որոնք Կանադան հայտարարել է՝ կապված ՌԴ կողմից Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հետ: Այս մասին հայտարարություն է արել Օտտավայում ՌԴ դեսպանությունը:

«ՌԴ դեմ միակողմանի պատժամիջոցները, որոնք մտցրել է Կանադայի կառավարությունը, անօրինական են: Հետևելով փոխադարձության սկզբունքին՝ Ռուսաստանը կպատասխանի այս ոչ բարեկամական քայլին»,- ասվում է դեսպանության «Թվիթեր»-ի էջում արված հրապարակման մեջ:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով