Հայաստանում Իրանի դեսպանատունը թվիթերյան էջում կատարել է գրառում, որում ասվում է․
«Իրանական արվեստի խորհրդանիշ Կապույտ մզկիթը վերջին 3 տասնամյակների ընթացքում կրկին ակտիվացել է՝ որպես Հայաստանում բնակվող մահմեդականների աղոթքի, ժողովների վայր և զբոսաշրջային գրավչություն։ Մեծ ուրախություն է, որ պահպանվել է նրա դարավոր պարսկական էպիգրաֆիան։ Ո՞վ կարող է կարդալ դրանք»,-ասված է անգլերենով արված գրառման մեջ։
Իսկ հայերեն գրառման մեջ ասվում է.
«Պատմությամբ հետաքրքրվողները շատ լավ ընկալում են ավելի քան երկու հարյուրամյա վաղեմությամբ պարսկական արձանագրություններ ունեցող Կապույտ մզկիթի ճարտարապետության բարձր մշակութային արժեքը և ինքնությունը: Մեծ բարեբախտություն է, որ այս պատմական արձանագրությունները պահպանվել են»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Եվրանեսթ» ԽՎ-ի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ադրբեջանի Մեջլիսի երկու պատգամավորներ այցելել էին Կապույտ մզկիթ և պարսկական Կապույտ մզկիթը ներկայացրել էին որպես ադրբեջանական։