Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կբերի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել հայտարարությամբ․

«ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները միասնական և վճռական կերպով կպատասխանեն Ուկրաինայի վրա ռուսական ռազմական ուժերի չարդարացված հարձակմանը։

Նախագահ Պուտինն ընտրել է կանխամտածված պատերազմը, որը կբերի մարդկային աղետալի կորուստների և տառապանքների։ Միայն ՌԴ-ն է պատասխանատվություն կրում այս հարձակման հետևանքով մահերի և ավերածությունների համար: Աշխարհը պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին»,-նշել է Բայդենը։

Ինչպես հայտնում են Սպիտակ տնից, Բայդենը շուտով այս մասին կխոսի առավել մանրամասն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն