24news.am։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «RBK» գործակալությանը հարցազրույց է տվել՝ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, ինչպես նաև արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերի։
Փաշինյանը վստահ է, որ ժողովրդի կողմից իշխանությանն աջակցությունը չի նվազի: «RBK»-ի տնօրեն Իլյա Դորոնովի հարցին՝ ինչո՞ւ է այդքան վստահ, վարչապետը պատասխանել է. «Վստահ եմ, որովհետև ես ազնիվ եմ մարդկանց հետ: Հայաստանում ոչ ոքի համար ոչ մի տնտեսական կամ քաղաքական սահմանափակում չի լինելու:
Յուրաքանչյուրը հնարավորություն կունենա իրացնելու սեփական տաղանդը»:
Հարցին՝ ի՞նչ վերաբերմունք ունի, երբևէ նկատե՞լ է ճնշում Պուտինի հետ շփման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․
«Անձամբ Պուտինի կողմից ճնշում չեմ նկատել»,-ասել է Փաշինյանը և ակնարկել է, որ փոխարենը նման բան նկատել է վերլուծական շրջանակաների կողմից։
Վարչապետ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության առանձնահատկություններից մեկ պրագմատիզմի նկատմամբ ռոմանտիզմի հաղթանակն է համարել։
«Հայաստանում հիմա ամեն ինչ այնպես է, ինչպես մենք կարծում էինք: Եվ այդպես էլ շարունակվելու է»:
Նիկոլ Փաշինյանը նաև պատմել է, որ քաղաքական գործունեությունը սկսել է 2007 թվականին Ազատության հրապարակից, բայց այն մեկուսացած վայր է համարում:
«Եթե նույնիսկ 20 000 մարդ այստեղ ցույց անի, հարևան փողոցներից կարելի է նույնիսկ չնկատել: Խնդիր էինք դրել դուրս պրծնել այստեղից, և գնացինք Ֆրանսիայի հրապարակ: Մարդկանց մոտ, ինձ մոտ նույնպես, տպավորություն էր, որ բոլոր ընդդիմադիր շարժումները, որ այստեղ են տեղի ունեցել, արդյունքում պարտվել են:
Իրականում նախապես մենք զգալի հաջողություններ չունեինք, բայց ամսի 16-ին մեզ մոտ բեկում տեղի ունեցավ, և մենք որոշեցինք, որ այստեղից գնում ենք, և անցանք Հանրապետության հրապարակ: Եվ այնտեղ արդեն հասկանալի էր, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել»,- պատմել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը պատմել է նաև, որ 200 000 դոլար է ծախսել հեղափոխության վրա, որը հավաքվել է ամբողջ աշխարհից էլեկտրոնային դրամապանակին արված հայերի անգանակությունների արդյունքում։