Կայացավ վարչապետ Փաշինյանի և Չինաստանի նախագահի հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Պեկինի Ժողովրդական ներկայացուցիչների պալատում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին մասնակցության հրավերի համար։

«Սա լավ հնարավորություն է ձեզ հետ հանդիպելու և հեռանկարները քննարկելու համար։ Մեր երկու ժողովուրդները ներկայացնում են հին քաղաքակրթություններ։ Հայկական ձեռագրերում դեռ 5-րդ դարում նկարագրվում են երկու ժողովուրդների կապերը։ Այդ կապերն ունեցել են առևտրային, հումանիտար, քաղաքական բնույթ։ Մեզ համար շատ կարևոր է կառուցողական և արդյունավետ հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում մասնակցելու է Ասիական քաղաքակրթությունների առաջին երկխոսության համաժողովին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն