Իրանը միջուկային գործարքի դրույթներից 2-ն այլևս չի կատարի |panarmenian.net|

panarmenian.net։ Թեհրանը որոշել է մասնակիորեն կասեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ պարտավորությունններից մի քանիսի կատարումը: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:

«Մենք դադարեցնում ենք կատարել պայմանավորվածությունները 2 կետով: Դրանք վերաբերում են մեր ունեցած հարստացված ուրանի և ծանր ջրի վաճառքը 60 օրով կասեցնելուն», -ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը PressTV-ի վրա հղումով:

Ռոուհանին ասել է, որ «միջուկային գործարքը չի չեղարկվում, իսկ Իրանն էլ չի դուրս գալիս համաձայնագրից»: «Գործարքի մասնակից 5 երկրներին՝ ՌԴ-ին, Մեծ Բրիտանիային, Չինաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Գերմանիային, ուղարկվել են համապատասխան նամակներ:

Մենք 1 տարի սպասեցինք գործարքից դուրս գալու մասին ԱՄՆ որոշումից հետո, ինչպես խորհուրդ էին տվել մյուս մասնակինցերը, և կատարում էինք մեր բոլոր պարտավորությունները: Գործարքը չի փոխվել: Մենք պատրաստ ենք հետագայում ևս քննարկել այդ համաձայնագրի կատարումը»,-ասել է Իրանի նախագահը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով