Դուք մտածում եք՝ մեր կառավարությունն ինչ-որ ինտրիգների կարիք ունի՞․ Նիկոլ Փաշինյան

Դա իրավական հարց է և այդտեղ քաղաքական ենթատեքստ ես չեմ տեսնում։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը իր՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի մասին հարցին։

«Դիմումը տրվել է, ընթացակարգերով պետք է քննարկվի։ Թող որոշում կայացվի»,-նշել է Փաշինյանը։

Դիտարկմանը, թե ընդդիմությունից նշում են, որ երբ իշխանությանը ձեռնտու է, առաջ է քաշում Ծառուկյանի՝ քաղաքական գործիչ և ձեռնարկատեր լինելու հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «ով որ այդպես ասում է, իսկապես դեռ խորությամբ չի ըմբռնել, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում։ Դուք մտածում եք՝ մեր կառավարությունն ինչ-որ ինտրիգների կարիք ունի՞։ Մենք ընտրություններում 70 տոկոս ձայն ենք հավաքել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն