Զելենսկին կոչ է արել վերադառնալ խաղաղության ուղի |factor.am|

factor.am: Կիևն առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր տեսաուղերձում։

«Ուկրաինան չի ընտրել պատերազմի ուղին, բայց Ուկրաինան առաջարկում է վերադառնալ խաղաղության ուղի»,- ասել է նա։

Զելենսկին նշել  է, որ ոչ ոք չի կարողանա համոզել կամ ստիպել ուկրաինացիներին՝ հրաժարվել իրենց ազատությունից, անկախությունից և ինքնիշխանությունից։

«Ոչ ոք չի կարողանա համոզել կամ ստիպել մեզ՝ ուկրաինացիներիս, հրաժարվել մեր ազատությունից, անկախությունից, ինքնիշխանությունից, բայց կարծես թե Ռուսաստանի ղեկավարությունը փորձում է դա անել՝ իր երկրի ներուժը ոչնչացնելով։

Այն ամենը, ինչ արվել է Ռուսաստանի կողմից 2000 թվականից ի վեր, այժմ կարելի է ուղղակի ուղիղ եթերում այրել՝ ողջ աշխարհի աչքի առաջ»,- ասել է Զելենսկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն