Մեծ յոթնյակը պատժամիջոցների կործանարար փաթեթներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ․ Ջո Բայդեն

ԱՄՆ նախագահը թվիթերյան իր էջում գրառում է կատարել՝ Ռուսաստանի դեմ կործանարար պատժամիջոցներ սահմանելու մասին։ 

«Այսօր առավոտյան ես հանդիպեցի Մեծ յոթնյակի իմ գործընկերների հետ՝ քննարկելու նախագահ Պուտինի անարդար հարձակումն Ուկրաինայի վրա։ Մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել պատժամիջոցների կործանարար փաթեթներով և այլ տնտեսական միջոցառումներով Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու համար: Մենք կանգնած ենք Ուկրաինայի խիզախ ժողովրդի կողքին»,-ասված է գրառման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև