ՄՕԿ-ը կոչ է արել հետաձգել կամ չեղարկել Ռուսաստանում և Բելառուսում նախատեսված մարզական միջոցառումները

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործադիր խորհուրդը միջազգային ֆեդերացիաներին կոչ է արել հետաձգել կամ չեղարկել Ռուսաստանում և Բելառուսում նախատեսված մարզական միջոցառումները, ասվում է կազմակերպության կայքում։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։ 

«Անհրաժեշտ է հաշվի առնել Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների կողմից օլիմպիական զինադադարի խախտումը և բացարձակ առաջնահերթություն տալ մարզիկների անվտանգությանը: ՄՕԿ-ն ինքը որևէ միջոցառում չի նախատեսում այդ երկրներում»,- ասվում է հայտարարության մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով