2022-02-25-8bcf3f03-4f80-491f-a2e3-b6066d0411a7.jpg

Հռոմի պապը այցելել է Վատիկանում ՌԴ դեսպանատուն՝ անձամբ տեղեկանալու Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելել է Վատիկանում Ռուսաստանի դեսպանատուն՝ հանդիպելու դեսպան Ալեքսանդր Ավդեևի հետ։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Հռոմի պապը գնացել է անձամբ տեղեկանալու Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։

«Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցանկանում էր անձամբ տեղեկանալ Դոնբասում և Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին»,- ասել է դեսպանը։

Նա մատնանշել է, որ որոշ լրատվամիջոցների կողմից տրված տեղեկությունները, թե վեհափառը «միջնորդություն է առաջարկել ճգնաժամի կարգավորման հարցում», չի համապատասխանում իրականությանը։

Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Հռոմի պապը այցելել է Ռուսաստանի դեսպանատուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն