Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կսահմանի Պուտինի և Լավրովի դեմ

Մեծ Բրիտանիան շուտով պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ հեռախոսազրույցից հետո տարածված հայտարարության մեջ։

Բորիս Ջոնսոնի խոսքով՝ Լոնդոնը «շուտով պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի դեմ՝ ի լրումն պատժամիջոցների փաթեթի, որը Մեծ Բրիտանիան հայտարարեց նախօրեին»։

Թե կոնկրետ ինչից են բաղկացած լինելու սահմանափակումները, չի նշվում։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով