Նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային անվտանգության ծառայությունում արդեն մի քանի ամիս է ընթանում է ծառայողական քննություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրված ասուլիսում նշեց, որ, ըստ ծառայողական նյութերի, նախորդ իշխանությունները հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել:

«Ես չեմ ուզում ասել, թե քննությունն ինչ արդյունքի կբերի, բայց ես կարող եմ ասել, որ նախկին իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ի նյութեր են ոչնչացրել: Իմ քաղաքական գնահատականն այն է, որ դա հանցագործություն է: Իրենց սեփականությո՞ւնն են, որ ոչնչացրել են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն