Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է շուրջօրյա. Փաշինյան |news.am|

news.am: Ադրբեջանի հետ օպերատիվ կապը գործում է շուրջօրյա ռեժիմով։ Այս մասին մայիսի 8-ին մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե օգտագործվել է արդյոք կապն անցած շաբաթ, երբ երկու միջադեպ է տեղի ունեցել՝ զինվորի վիրավորմամբ։

Վարչապետը ընդգծել է, որ թեեւ կապն ուղիղ է, ոչ թե իրենք Ալիեւի հետ են շփվում, այլ շփվում են նրանց ներկայացուցիչները։ «Որոշ իրավիճակների վերաբերյալ տարընթերցումներ կան։ Նրանք նույնպես տեղեկություն են փոխանցել վիրավորի մասին։ Կողմերը իրավիճակի միանման մեկնաբանություններ չունեն։ Փորձում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում եւ եզրակացություններ անել»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն