Գերմանիան, Իսլանդիան և Բելգիան փակում են իրենց օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

Գերմանիան այսօրվանից փակում է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ այս մասին ասվում է Գերմանիայի տրանսպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ արգելքը նախնական ուժի մեջ կլինի երեք ամիս ժամկետով։

«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ նմանօրինակորում են կայացրել նաև Իսլանդիան ու Բելգիան։

«Իսլանդիան կփակի իր երկինքը ռուսական օդանավերի համար՝ ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության»,- գրել է Twitter-ում հայտնել է արտգործնախարար Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրը։

Նույն որոշման մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոուն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով