ՌԴ ՊՆ-ն Կիևի բնակիչներին ուղերձ է հղել՝ նշելով, որ կարող են ազատորեն լքել քաղաքը Կիև-Վասիլկով մայրուղով

ՌԴ պաշտպանության նախարարությունը ուղերձ է հղել Կիևի բնակիչներին՝ նշելով, որ քաղաքում գտնվող բոլոր մարդիկ կարող են ազատորեն լքել Ուկրաինայի մայրաքաղաքը Կիև-Վասիլկով մայրուղով․ այդ ուղղությունը բաց է և անվտանգ։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։

«Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել․ ՌԴ Զինված ուժերը հարված են հասցնում միայն ռազմական օբյեկտների։ Քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով Ուկրաինայի ղեկավարությունը և քաղաքային իշխանությունները, պարետային ժամ հայտարարելով, համոզում են մայրաքաղաքի բնակիչներին մնալ իրենց տներում․ «Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Կիևի ռեժիմը քաղաքի բնակիչներին օգտագործում է որպես «կենդանի վահան» ազգայնականների համար, որոնք հրետանային ստորաբաժանումներ և ռազմական տեխնիկա են տեղակայել մայրաքաղաքի բնակելի թաղամասերում։ Հայտարարվում է նաև, որ իբր մայրաքաղաքում գործում են ռուս դիվերսանտների խմբեր, իսկ բուն քաղաքը արգելափակված է»։

Կոնաշենկովն ընդգծեց, որ իրական իրավիճակը հետևյալն է. Կիևում տիրում են կողոպտիչների, ավազակների և ազգայնականների զինված խմբավորումները, որոնք զենք են ստացել իշխանությունների հանցավոր որոշման արդյունքում՝ այն անվերահսկելիորեն բաժանելու բնակչությանը։

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով «Հատուկ գործողության» մեկնարկից ի վեր Ռուսաստանի Զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների 1114 օբյեկտ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն