Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդիպում կունենա Չինաստանի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանն առավել հավակնոտ պետք է լինի Չինաստանի հետ հարաբերություններում:

Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում է այց կատարել Չինաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում այդ երկրի ղեկավարության հետ: «Հանդիպում կունենամ Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Նաև կմասնակցենք «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին»,- ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ այդ այցը լավ առիթ է, որպեսզի նոր խթան հաղորդեն հայ-չինական հարաբերություններին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն