tert.am: 2021թ-ի մայիսի 12-ին ադրբեջանցիների առաջխաղացման արդյունքում Գեղամասար խոշորացված համայնքի մի շարք գյուղեր զրկվել են խմելու և ոռոգման ջրից։ Այս մասին ասաց համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Մի շարք գյուղերի ջրային աղբյուրները անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ, իսկ Սոթքի աղբյուրը, թեև իրենց վերահսկողության տակ չէ, սակայն դիրքերին շատ մոտ է և գյուղացիները չեն կարողանում դրանց օգտվել։ Սոթք, Կութ, Նորաբակ և Գեղամաբակ գյուղերը այս պահին ունեն ոռոգման և խմելու ջրի խնդիր։
Սոթքում նոր ջրագծի ծրագիր էինք իրականացրել, որով գյուղը ամբողջությամբ ջուր պետք է ունենար, բայց ջրագծի կառուցումը չավարտած` պատերազմը սկսվեց, ծրագիրը մնաց կիսատ, այդ ծախսերն էլ դարձան անիմաստ։ Կութում խնդիրը այդքան մեծ չէ, իսկ Նորաբակում և Գեղամաբակում ջրագիծը ամբողջությամբ անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ, Ջաղացաձորը ունի լուրջ խնդիր, այդ գյուղի ջրաղբյուրները ևս ամբողջությամբ գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ»,- ասաց Ավետյանը։
Նա նշեց, որ նշված գյուղերի բնակիչները մեքենաներով հարևան գյուղերից են ջուր վերցնում։
Ավելին՝ tert.am-ում