Հատուկ ընթացակարգով դիմում ենք ԵՄ անդամակցության համար. Ուկրաինայի վարչապետ |tert.am|

tert.am: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը փետրվարի 28-ին ասել է, որ Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմում է ԵՄ-ին անդամակցելու համար։

«Ուկրաինացիները վաղուց ապացուցել են, որ մենք բոլորս եվրոպական հանրության անբաժանելի մասն ենք: Ժամանակն է դա թղթով ամրագրել: Ուկրաինան հատուկ ընթացակարգով դիմում է ԵՄ անդամակցության համար»,- գրել է նա Telegram-ում:

Շմիգալը նշել է, որ Սլովակիայի վարչապետ Էդուարդ Գեգերն առաջարկել է Ուկրաինային ընդունել ԵՄ նոր հատուկ ընթացակարգով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան կոչ է արել Եվրամիությանը՝ անհապաղ իրեն ընդունել ԵՄ-ի կազմ, երկուշաբթի առավոտյան տեսաուղերձով հայտարարել Է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն