Հայ-ռուսական հարաբերությունների մթնոլորտում շատ փոփոխություններ են տեղի ունեցել և տեղի են ունենալու. Փաշինյան |news.am|

news.am: Դուք գիտե՞ք մի երկիր, որտեղ մեկ տարում 7-8 ընտրություն է տեղի ունենում, հեղափոխություն է տեղի ունենում եւ այդտեղ ներդրումներ են լինում: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ թվարկելով, որ Հայաստանում 2018 թվականին տեղի է ունեցել 5 ընտրություն՝ վարչապետի երկու ընտրություն, նախագահի մեկ ընտրություն, Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություն եւ խորհրդարանի արտահերթ ընտրություն:

«Դուք աշխարհում չեք տեսնի երկիր, որտեղ այս կարգի պրոցեսներից հետո տնտեսական ռեցեսիա չի եղել, տնտեսական կոլապս չի եղել: Այդպիսի բան հնարավոր չէ: Երբեմն Վրաստանի օրինակն են բերում, իսկ որեւէ մեկն ուսումնասիրե՞լ է, թե Վրաստանում շոշափելի փոփոխությունները քանի տարի հետո են տեղի ունեցել»,-ասաց Փաշինյանը։

Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետը նշեց, որ երբ վերջերս հայտարարել էր, թե հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխվել, նկատի է ունեցել, որ ռազմավարական բազան, իրավապայմանագրային հենքը չի փոխվել:

«Բայց այդ մթնոլորտում շատ փոփոխություններ են տեղի ունեցել եւ շարունակելու են տեղի ունենալ: Մենք հույս ունենք, որ բոլոր ուղղություններով այդ փոփոխությունները կլինեն պոզիտիվ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն