tert.am: Ռուսական բանակը կշարունակի հատուկ օպերացիան Ուկրաինայում, ընդհուպ մինչև առաջադրված նպատակներին հասնելը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայում հատուկ օպերացիայի գլխավոր նպատակը ՌԴ պաշտպանությունն է Արևմուտքի ռազմական սպառնալիքից։
Շոյգուն ընդգծել է, որ արևմտյան երկրները ՌԴ դեմ պայքարում փորձում են օգտագործել ուկրաինացի ժողովրդին։