Վրաստանի խորհրդարանը բանաձեւի նախագիծ է մշակել, որը ԵՄ-ին կոչ է անում արագացնել Վրաստանի՝ ԵՄ անդամակցելու գործընթացը

Վրաստանի խորհրդարանը բանաձեւի նախագիծ է մշակել, որը ԵՄ-ին կոչ է անում արագացնել Վրաստանի՝ Միությանն անդամակցելու գործընթացը։ Գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կոչ ենք անում ԵՄ երկրներին եւ ԵՄ կառույցներին ԵՄ համաձայնագրի 49-րդ հոդվածի հիման վրա բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել Վրաստանի՝ ԵՄ-ին արագորեն անդամակցելու հարցով»,- ասված է փաստաթղթում։ 

Նախագիծը, որ բաղկացած է 13 կետից, Վրաստանի գործադիր իշխանությանը եւ ԵՄ-ին կոչ է անում նպաստել ԵՄ ծրագրերին Վրաստանի մասնակցության մեծացմանը, նաեւ երկրի արագացված ինտեգրմանը Միության ընդհանուր տնտեսական տարածքին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն