factor.am: ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները հաստատել են Բելառուսի դեմ նոր սահմանափակող միջոցներ, որոնք կազդեն մի շարք պաշտոնյաների և արդյունաբերության ոլորտների վրա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՄ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը։
«ԵՄ մշտական ներկայացուցչությունների կոմիտեն համաձայնեցրել է նոր պատժամիջոցները Բելառուսի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ, որոնք մասնակցել են Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային, բելառուսական տնտեսության մի շարք ոլորտների, մասնավորապես՝ փայտամշակման, մետաղագործության»,- ասվում է հայտարարության մեջ։
Reuters-ի տվյալներով էլ՝ պատժամիջոցները ենթադրում են բելառուսական բոլոր ապրանքների ներկրման արգելք ԵՄ և երկրի անջատում SWIFT միջբանկային վճարումների միջազգային համակարգից։