«Հերիք է կոկոդիլոսի արցունքներ թափեք»․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հարց ուղղեց Փաշինյանին․ «Ռուս-ուկրաիանական պատերազմի աղեատլի հետևանքները իրենց վատ ազդեցությունն են թողնելու ՀՀ տնտեսության վրա։ Մասնավորապես ինձ անհանգստացնում է և ՀՀ քաղաքացիներին անհանգստացնում է այն հարցը, թե հացահատիկի մասով ինչ քայլեր եք ձեռնարկում։ Եթե հերթը գա հասնի հացահատիկին, ՌԴ կառավարությունը իր քաղաքացիներին է սպասարկելու։ Քանի որ դուք Արցախի 75%-ը հանձնեցիք թշնամուն, թշնամուն թողեցիք հացահատիկի պաշարները։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում»,-հետաքրքրվեց պատգամավորը։

«Ես ամբիոնին չէի մոտենա, եթե չլիներ պնդումը, որ մենք Արցախի 75%-ը հանձնել ենք թշնամուն։ Ես հիմա պաշտոնապես պահանջում եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից, որ իրենք հրապարակային դիրքորոշում արտահայտեն ի վերջո՝ Սանասար է, թե Կուբաթլի է, և այդպես շարունակ։ Եթե Սանասար է և ոչ Կուբաթլի, ձեր լիդերները ինչու՞  են 20 տարի բանակցել այդ տարածքները Ադբեջանին հանձնելու վերաբերյալ, ընդ որում դա արվել է հրապարակային։ 
Ձեր ընդունած Մադրիդյան սկզբուքնրում գրված է 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին, հիմա ասեք, դավաճաններ, ինչո՞ւ եք այդ հողերը դրել սակարկությունների վրա: Եթե Սանասար է ոչ Կուբաթլի, ապա ձեր երկու խմբակցությունների լիդներների նկատմամբ հայրենիքի դավաճանության հոդվածով պետք է քրեական գործ հարուցվի։ Հերիք է գաք այստեղ կոկոդիլոսի արցունքներ թափեք»,-ասաց Փաշինյանը:

Արձագանքի ընթացքում ընդդիմադիր պատգամավորը կոչ արեց բարձր տոնով չխոսել ու մատ թափ չտալ՝ նշելով, որ կառավարության անդամները պարտավոր են պատասխանել օրենսդիրի հարցերին։ «Այն, որ դուք օրենսդիր եք, չի նշանակում, որ տակից գլխից կարող եք ամեն ինչ խոսել, ես պարզ հարց եմ տալիս, ասում եմ՝ ով ինձ ասի, որ հող եմ հանձնել, այդ մարդկանց հետ մատով եմ խոսելու ու մատով եմ խոսել»,-ի պատասխան ասաց Փաշինյանը։ 
Ազգային ժողովում վիճաբանություն սկսեց։ ԱԺ նախագահի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը որոշ ընդդիմադիր պատգամավորների նախազգուշացում հայտարարեց, իսկ նախազգուշացումից  հետո առաջարկեց լքել նիստերի դահլիճը։ Ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև