Գերմանիայի կանցլերը բացառել է ՆԱՏՕ-ի միջամտությունն Ուկրաինայում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառում է ՆԱՏՕ-ի ռազմական միջամտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։ 

«Մենք ռազմական միջամտություն չենք ձեռնարկի: Այս իրավիճակում դա սխալ կլինի», – ասել է քաղաքական գործիչը՝ չորեքշաբթի օրը Երուսաղեմում Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ հանդիպումից հետո։ 

Օլաֆ Շոլցի խոսքով՝ այժմ խոսքը շատ վտանգավոր իրավիճակի մասին է, քանի որ հակամարտությունում ներգրավված է միջուկային տերություններից մեկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով