Ունենք աննախադեպ երևույթ, երբ ՄԻՊ-ը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը. Նիկոլ Փաշինյանը |tert.am|

tert.am: Ուզում եմ ողջունել Հայաստանի նորընտիր մարդու իրավունքների պաշտպանին և հաջողություն մաղթել նրան հետագա աշխատանքի ընթացքում: Այս մասին  կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի արդյունավետությունը գնալով ավելի կբարձրանա և կօգնի նաև Հայաստանի պետական իշխանության մարմիններին բարձրացնելու երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը»,-ասաց նա:

Փաշինյանը շեշտեց, որ նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնավարել է մինչև իր ժամկետի ավարտի վերջին օրը, ինչն աննախադեպ է. «Նախկինում մենք ունեցել ենք 4 ՄԻՊ, և բոլորն էլ մանդատի ժամկետը չլրացած հրաժարական են տվել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն