Ֆրանսիան վերջին օրերին ուկրաինական բանակի համար իրականացրել է զենքի և պաշտպանիչ սարքավորումների մատակարարում

Ֆրանսիան վերջին օրերին իրականացրել է ուկրաինական բանակի համար զենքի և պաշտպանիչ սարքավորումների մատակարարում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի օրը France Info ռադիոկայանի եթերում հայտարարել է հանրապետության զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին։

«Շաբաթվա սկզբին մենք կատարեցինք առաջին մատակարարումները։ Երկուշաբթի օրը մենք պաշտպանիչ սարքավորումներ ենք մատակարարել զինվորականներին, իսկ երեկ (չորեքշաբթի-խմբ․) մենք զենք ենք մատակարարել: Եվ մենք կշարունակենք այս ընթացակարգը»:

Ի պատասխան հաղորդավարի խնդրանքին՝ պարզաբանել, թե ինչ զինատեսակների մասին է խոսքը, նա ասել է, որ «նման տվյալների բացահայտումը լրացուցիչ ռիսկեր կստեղծի ուկրաինացի զինվորականների համար»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով