hetq.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի համաձայն սահմանափակվելու է տոտալիզատորների գովազդը:
Նախագիծն ընդունվեց 63 կողմ, 24 ձեռնպահ ձայներով:
Այսպիսով տոտալիզատորների գովազդը թույլատրվելու է միայն 4 վայրում՝ սահմանային անցակետերում, 4 և ավելի բարձր աստղ ունեցող հյուրանոցներում, այդ գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև կայքէջերում: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում որոշվել է սահմանափակումը տարածել նաև թղթային վիճակախաղերի վրա:
Նախագիծն ուժի մեջ է մտնելու վեց ամիս անց: