2022-03-04-18a55602-06f6-41b6-b04d-63eaaa8ea7c2.jpg

Microsoft-ը դադարեցնում է արտադրանքի վաճառքն ու ծառայությունների մատուցումը Ռուսաստանում

Ամերիկյան Microsoft ընկերությունը որոշել է Ուկրաինայի շուրջ ստեղված իրավիճակի ֆոնին ՌԴ-ում դադարեցնել արտադրանքի վաճառքն ու ծառայությունների մատուցումը։

Այս մասին ասված է ընկերության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

«Այսօր մենք հայտարարում ենք, որ դադարեցնում ենք Microsoft-ի բոլոր նոր արտադրանքների ու ծառայությունների վաճառքը Ռուսաստանում»,- նշել է ընկերությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն