2022 թվականի մարտի 4-ին որոշում է կայացվել արգելափակել մուտքը Facebook ցանց Ռուսաստանի Դաշնության տարածքում (պատկանում է Meta Platforms, Inc. ընկերությանը)։ Այս մասին ասվում է Ռոսկոմնադզորի տարածած հաղորդագրության մեջ։
«2020 թվականի հոկտեմբերից ի վեր Facebook-ի կողմից ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ խտրականության 26 դեպք է գրանցվել։
Վերջին օրերին սոցիալական ցանցը սահմանափակել է «Звезда» հեռուստաընկերության, «РИА Новости», Sputnik, Russia Today տեղեկատվական գործակալությունների, «Лента.ру» և «Газета.ру» տեղեկատվական ռեսուրսների հաշիվներին հասանելիությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։