Գերմանիան հակաօդային պաշտպանության միջոցներ կտեղակայի Լիտվայում, իսկ ԱՄՆ-ն տանկերով զինված գումարտակ կուղարկի այնտեղ

Գերմանիան հակաօդային պաշտպանության միջոցներ կտեղակայի Լիտվայում, իսկ Միացյալ Նահանգները տանկերով զինված գումարտակ կուղարկի այնտեղ։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Reuters» գործակալությունը, հայտնել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը։

Նախարարը լրագրողներին հայտնել է, որ այս ամենն առանձին է Լիտվայում մարտին անցկացվելիս զորավարժությունների համար եկող զորքերից։ Նա նաև ասել է, որ Լիտվայում ՆԱՏՕ օտարերկրյա զորքերի ընդհանուր թիվը մինչև մարտի վերջ կհասնի 4000-ի՝ այժմյան 3000-ի փոխարեն։ 

Հիշեցնենք, որ Լիտվան ՌԴ-ի՝ Ուկրաինայում հատուկ օպերացիա սկսելուց հետո դիմել էր ՆԱՏՕ-ին՝ լրացուցիչ զորքեր և սարքավորումներ ուղարկելու համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով