Ռուսական կողմը չի պահպանում լռության ռեժիմը եւ շարունակում է գնդակոծել Մարիուպոլը

Քանի որ ռուսական կողմը չի պահպանում լռության ռեժիմը եւ շարունակում է գնդակոծել ինչպես հենց Մարիուպոլը, այնպես էլ շրջակայքը, անվտանգությունից ելնելով՝ բնակչության տարհանման ժամը տեղափոխվում է։ Այս մասին հայտնում է Մարիուպոլի քաղաքային խորհուրդը։

Մարիուպոլի բոլոր բնակիչներին խնդրում են ցրվել եւ ուղեւորվել ապաստարաններ։ Տարհանման մասին հավելյալ տեղեկություն կտարածվի առաջիկայում։ Այս պահին բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ՝ լռության ռեժիմի սահմանման եւ անվտանգ մարդասիրական միջանցք ապահովելու համար։

Լուսանկարի աղբյուրը՝ bbc.com

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով