Բելառուսի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցությունը կեղծ տեղեկատվության տարածման դեմ |armenpress.am|

armenpress.am: Բելառուսի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Վլադիմիր Մակեյն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրադրությունը տարածաշրջանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Բելառուսի ԱԳՆ-ն:

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք առնչվում են հումանիտար միջանցքների բացմանը՝ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների գոտիներից կամ դժվար վիճակում հայտնված օտարերկրյա քաղաքացիների տարհանման նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Մակեյն ու Սերգեյ Լավրովը քննարկել են երկկողմ փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր, այդ թվում և համագործակցությունը «տեղեկատվական հարձակումների և կեղծ տեղեկատվության տարածման դեմ հակազդելու նպատակով»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով