Ինչպես դիմադրել Ռուսաստանի ներխուժմանը․ Բորիս Ջոնսոնը պլան է մշակել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը 6-կետանոց պլան է մշակել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային դիմադրելու համար։ Նա նշել է որ աշխարհը պետք է միավորվի իր պլանի շուրջ, գրում է Daily Mail-ը։

Այն ներառում է․

  • միջազգային հումանիտար կոալիցիայի ստեղծում՝ Ուկրաինային oգնելու համար;
  • աջակցություն Կիևի զինված ինքնապաշտպանությանը;
  • Մոսկվայի դեմ պատժամիջոցների ավելացում;
  • դիվանագիտական ջանքերի միավորում՝ ճգնաժամի դեէսկալացիայի համար;
  • անհապաղ արշավ՝ «ՆԱՏՕ-ի երկրներում կայունության և անվտանգության ամրապնդման համար»;
  • պայքար «Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների սողացող կարգավորման» դեմ։

«Մենք չենք կարող Կրեմլին թույլ տալ պատառներ պոկել անկախ երկրից և հսկայական տառապանքներ պատճառել մարդկանց, այնուհետև հետ վերադառնալ», – New York Times-ի փոխանցմամբ, ասել է Ջոնսոնը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով