Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Գուլևիչի հրաժարականի մասին հաղորդագրությունները կեղծ են։
Նախարարությունը փոխանցում է, որ «Ֆեյքերի գործարանը շարունակում է տարածել ֆեյք տեղեկատվություն»․
«Այս անգամ նրանք սկսեցին իրենց հանգստացնել իրենց հորինած առասպելով իբր « զանգվածային հրաժարում ռազմական գործողություններին մասնակցելուց» և Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հրաժարականի մասին»։
Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ Գլխավոր շտաբի պետը չի կարող Բելառուսի պաշտպանության նախարարին հրաժարականի դիմում ներկայացել, քանի որ նրան աշխատանքից ազատել կարող է ուղարկել միայն նա, ով նշանակել է՝ Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը։
Ավելի վաղ սոցցանցերը հայտնում էին Գլխավոր շտաբի պետի հրաժարականի դիմումի մասին, որտեղ նա խնդրում է ստորագրել իր հրաժարականի դիմումը և հայտնում, որ բելառուսական զինվորականները զանգվածային հրաժարվում են ռազմական գործողություններին մասնակցելուց։