ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ Ուկրաինայում ծրագրում են պայթեցնել Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ռեակտորը

Լուսանկարը՝ TACC-ի

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և «Ազովի» գումարտակի զինյալները ծրագրում են պայթեցնել Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ռեակտորը և մեղադրել Ռուսաստանի զինված ուժերին փորձարարական միջուկային օբյեկտի վրա հրթիռային հարձակման մեջ։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, երկուշաբթի օրը հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից։

«Ուկրաինայի անվտանգության ծառայությունը «Ազովի» գումարտակի զինյալների հետ միասին սադրանք է նախապատրաստում Խարկով քաղաքի մոտ գտնվող տարածքի հնարավոր ռադիոակտիվ աղտոտմամբ։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը և «Ազովի» գումարտակի զինյալները ծրագրում են պայթեցնել ռեակտորը և մեղադրել Ռուսաստանի զինված ուժերին փորձարարական միջուկային օբյեկտի վրա հրթիռային հարձակման մեջ»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Պաշտպանության նախարարությունը նշել է, որ «մարտի 6-ին Խարկով են ժամանել օտարերկրյա լրագրողներ՝ արձանագրելու սադրանքի հետեւանքները, ինչին հաջորդել են էկոլոգիական աղետ ստեղծելու Ռուսաստանի Դաշնության մեղադրանքները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով