Արևմտյան պատժամիջոցները ցնցել են Ռուսաստանի ֆինանսական համակարգը․ The Economist

Ռուսաստանը 25 տարվա մեջ չորրորդ ֆինանսական ճգնաժամն է վերապրում

Ռուսական վարկային դեֆոլտի սվոպ հինգ տարով, բազիսային միավորներ

Ռուսական արժույթի ճգնաժամը, ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ, ճգնաժամի մեկնարկը=100 

Պատժամիջոցներն աննախադեպ են, բայց արդյունքները՝ հայտնի, գրում է բրիտանական The Economist ազդեցիկ պարբերականը։ Այն բանից հետո, երբ արևմտյան երկրները սառեցրել են Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստները և այդ երկրի որոշ բանկերի արգելել օգտվել SWIFT հակամարգից, ռուսական ակտիվների գները կտրուկ ընկել են։

Դրանց շտապ վաճառքը վկայում է վերջին 25 տարում երկրում տեղի ունեցած չորրորդ ֆինանսական ճգնաժամի մասին։ 1998-ին Ռուսաստանը դեֆոլտ հայտարարեց իր պարտքերի մասով և դադարեց իր արժույթի փոխարժեքի բարձրացմանն ուղղված ջանքերը։ Մեկ տասնամյակ անց՝ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ֆոնին, Վլադիմիր Պուտինը հրահանգեց ներխուժել Վրաստան։ Իսկ 2014 թ-ին ներդրողները կրկին լքեցին Ռուսաստանը Ղրիմի բռնակցման պատճառով։

Այն պահից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը սկսեց զորքեր կուտակել Ուկրաինայի սահմանին՝ ռուբլին դոլարի նկատմամբ 33%-ով էժանացավ։ Ռուբլու փոխարժեքն ավելի արագ է անկում ապրում, քան 2008 և 2014 թթ-ին, թեև դրա անկումն այնքան մեծ չէ, որքան 2014 թ-ին։ Ռուսաստանի ֆինանսական դժվարությունները այնքան լուրջ չեն, որքան 1998-ին, երբ ռուբլին 70%-ով կորցրեց իր արժեքը։ Բայց պարտքերի մասով ևս մեկ դեֆոլտը կարող է կործանարար լինել։

 

Ռուսաստանն իր Կենտրոնական բանկի պահուստների մի մասը դուրս է բերել ԱՄՆ-ից

Վլադիմիր Պուտինը տարիներ է ծախսել Արևմուտքի հետ ֆինանսական առճակատմանը պատրաստվելու համար։  2015 թ-ից ի վեր Ռուսաստանի պահուստների արժեքը բարձրացել է 71%-ով, ընդ որում, այդ աճի մեծ մասը եղել է ոսկու կամ չինական յուանի տեսքով։ Բանկը նաև կրճատել է ԱՄՆ-ում և Ֆրանսիայում պահվող իր պահուստների մասնաբաժինը։ Այնուամենայնիվ, դրանց 70%-ը դեռ գտնվում է երկրներում, որոնք պատժամիջոցներ են սահմանում, ինչը սահմանափակում է ռուբլու փոխարժեքի պահպանման Ռուսաստանի հնարավորությունները։ Եթե կառավարությունն արտահանմամբ զբաղվող  ընկերություններին չստիպեր վաճառել իրենց արտարժույթի 80%-ը և օտարերկրացիներին չարգելեր վաճառել ռուսական ակտիվները, ռուբլին կարող էր ավելի տխուր վիճակում հայտնվել։

 

Էներգակիրների գների աճը չի օգնել ռուսական ընկերությունների օտարերկրյա բաժնետերերին

Ռուսաստանի համար միակ դրական բանը նրա արտահանած ապրանքների գների կտրուկ աճն է։ Եվրոպական երկրները պատժամիջոցների ցանկից դուրս են թողել էներգակիրների վաճառքը՝ սպառողներին թույլ տալով շարունակել բնական գազ գնել Ռուսաստանից, որի սպոտային գներն աճել են ավելի քան կրկնակի։ Նավթի և գազի վաճառքից ստացվող եկամուտները կազմել են Ռուսաստանի 2021 թ-ի պետբյուջեի մեկ երրորդը, ինչը, նախապատերազմյան գներով, բավարար է երկու տարվա ռազմական ծախսերը հոգալու համար։

Տեսականորեն՝ էներգետիկ ընկերությունները պետք է շահեն բարձր գներից։ Այս շաբաթ ռուսական արժեթղթերի բորսան փակ էր։ Սակայն Լոնդոնի բորսայում ռուսական չորս խոշոր նավթագազային ընկերությունների բաժնետոմսերի արժեքն ընկել է 97%-ով մինչև վաճառքների ավարտը։ Անգամ եթե այս ընկերություններն անսպասլիորեն մեծ հաջողություն ունենան, ներդրողները չեն ակնկալում, որ դրանք լցնելու են օտաերկրյա բաժնետերերի գրպանները։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով