Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարարները շնորհավորանքներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական   հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Կողմերը կարևորել են Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական   հանձնաժողովի հերթական նիստը, որը կկայանա Ադրբեջանում մարտի 9-10-ը։ Այդ կապակցությամբ գոհունակությամբ նշվել է, որ իրանական պատվիրակության հետ Ադրբեջան են այցելել մի խումբ գործարարներ։

Նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Մտքեր են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում բանակցությունների առաջընթացի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով