Հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխելն արգելող նախագծում առաջին ընթերցմամբ փոփոխություններն ընդունվեցին |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց Կառավարության ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը:

Հիշեցնենք, որ 2020-ին ընդունված փոփոխությունների համաձայն` այս տարվա մարտի 15-ից հանրային սննդի բոլոր վայրերում ծխելն արգելվելու է:

Նախագծի հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի խոսքով` ի հայտ են եկել ծխախոտային արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, բայց լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում:

Այսպիսով՝ նախագծով ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչն ունի հետևյալ սահմանումը` ծխախոտահումք չպարունակող, էլեկտրոնային (էլեկտրականություն կամ մարտկոցներ) եղանակով աշխատող արտադրանք (քարթրիջով կամ տարայով), որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլ կամ գլիցերին, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լուծույթի, նյութի գոլորշիացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է օգտագործողի օրգանիզմ:

Նշենք, որ նույն օրենքի համաձայն` այս տարվա հունվարի մեկից առևտրի կետերում ծխախոտի ցուցադրությունը հունվարի 1-ից արգելվել է։

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 կողմ, 2 դեմ, 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն