2022-03-09-7f6a5a6c-fa42-4292-b403-cf6787e6db00.jpg

Ադրբեջանի կողմից հաստատված գերեվարված մեր հայրենակիցները կապ են հաստատել հարազատների հետ |pastinfo.am|

pastinfo.am: Փետրվարի վերջից մինչև մարտի սկիզբ ընկած ժամանակահատվածում գերության մեջ գտնվող մեր բոլոր այն հայրենակիցներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատել է Ադրբեջանը, Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են։ Այս մասին հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։

«Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պահման պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն է տրվել հարազատների հետ կապը պահել՝ նամակների, հեռախոսազանգերի և տեսագրված ուղերձների միջոցով»,- նշել է Ամատունին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն