Իսպանիայում ՀՀ դեսպանը Պաու Մարի-Կլոսեին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը

Դեսպան Սոս Ավետիսյանը հանդիպել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Պաու Մարի-Կլոսեի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:

Դեսպան Ավետիսյանը Պաու Մարի-Կլոսեին ներկայացրել է Ադրբեջանի կողմից հրահրվող սահմանային միջադեպերը, Հայաստանի նկատմամբ վարվող ագրեսիվ քաղաքականությունն ու մշտական սպառնալիքները նրա տարածքային ամբողջականությանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցերի, կարևորել են  խորհրդարանական դիվանագիտության ամրապնդումը, մտքեր են փոխանակել  աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն