ԵՄ-ն հաջորդ շաբաթ Ուկրաինային 300 մլն եվրո կտրամադրի |tert.am|

tert.am: Եվրամիությունը շուտով Ուկրաինային կտրամադրի ֆինանսական օգնության առաջին տրանշը` 300 մլն եվրոյի չափով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը։

«Հաջորդ շաբաթ ակնկալում ենք 300 միլիոն եվրոյի մակրոֆինանսական աջակցության առաջին տրանշը Եվրամիությունից, որը մեզ շտապ տրամադրեց 1,2 միլիարդ եվրո, մեկ շաբաթ անց՝ երկրորդ տրանշը»,- ասել է նա։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ուկրաինամետ կոալիցիային միանում են ավելի ու ավելի շատ երկրներ։

«Համաշխարհային բանկը հավանություն է տվել Ուկրաինային 700 միլիոն դոլարի օգնության փաթեթին: Այսօր Եվրոպական Վերակառուցման և զարգացման բանկը հայտարարել է 2 միլիարդ եվրոյի «Կայունության փաթեթ» հատկացնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար»,- ասել է Շմիգալը։

Կառավարության ղեկավարը հավելել է, որ այս գիշեր Արժույթի միջազգային հիմնադրամը կքննարկի Ուկրաինային 1,4 մլրդ դոլար շտապ օգնություն հատկացնելու հարցը։

Հավելենք, որ լույս մարտի 10-ն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ուկրաինային 13,6 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն հատկացնելու օգտին։ Այդ գումարից մոտ 6,5 միլիարդը հատկացվել է Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական օգնության համար, մնացածը՝ մարդասիրական և տնտեսական օգնության այլ գերատեսչություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով