2022-03-10-f3820d3a-38ec-465c-a060-23546671a79c.jpg

Բելառուսի հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմանին վարձկանների խումբ է հայտնաբերել․ Լուկաշենկո

Բելառուսի հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմանին վարձկանների խումբ է հայտնաբերել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտպանության նախարարության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Մենք մշտապես վախեցել ենք վարձկանների առկայությունից հարևան երկրներում, հատկապես Ուկրաինայում։ Մեր հետախուզությունը, ավելին, մի քանի աղբյուրներ հայտնաբերել են այնպիսի վարձկանների, որոնք չեն հատում Բելառուսի սահմանը, բայց շարժվում են բելառուսա-ուկրաինական սահմանին զուգահեռ՝ Չեռնոբիլի ուղղությամբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն