Էրդողանը Բայդենի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիայի համար կարևոր է՝ դառնալ միջնորդ ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ 

«Քննարկվել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները։

Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի համար կարևոր է, որ կարողանա զրուցել երկու կողմերի (ՌԴ-ի և Թուրքիայի) հետ և լինել միջնորդ՝ ճգնաժամի խորացման դեպքում։ 

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ վաղուց ժամանակն է չեղարկել Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության ոլորտում բոլոր անարդար պատժամիջոցները»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով