Իրանի նախագահը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ այաթոլլահ Էբրահիմ Ռայիսին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Հայաստանում ԻԻՀ դեսպանության Թվիթերյան էջը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարության հաղորդագրությունը:

Հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել Հանրապետության նախագահի պաշտոնից, որից հետո ՀՀ նախագահի լիազորությունները ժամանակավորապես ստանձնեց Ազգային ժողովի նախագահը: Մարտի 3-ին Ազգային ժողովը երկրորդ փուլով ՀՀ նախագահ ընտրեց այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուին՝ Վահագն Խաչատուրյանին: Նախագահի երդմնակալության համար Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա մարտի 13-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով