ԱՄՆ Սենատը ևս հավանություն տվեց Ուկրաինային 13,6 մլրդ դոլարի օգնության փաթեթին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների Սենատը հավանություն է տվել Ուկրաինային 13,6 միլիարդ դոլարի օգնության փաթեթին։

Այդ գումարից 6,5 միլիարդը կստանա Պենտագոնը՝ Ուկրաինային ռազմական օգնության համար, մնացածը՝ այլ գերատեսչություններ՝ տնտեսական ու հումանիտար օգնություն տրամադրելու համար։

Ավելի վաղ այս բյուջեն հաստատել էր Ներկայացուցիչների պալատը։

Կոնգրեսի երկու պալատների կողմից հաստատումից հետո փաթեթը կուղարկվի նախագահ Ջո Բայդենի սեղանին։ Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը կստորագրի նախաձեռնությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով