tert.am: Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների ֆոնին Ռուսաստանի դեմ սահմանված արևմտյան պատժամիջոցները հարվածել են նաև Եվրասիական տնտեսական տարածքում ՌԴ դաշնակիցներին, սակայն միության անդամ երկրները միասին միանգամայն ունակ են կասեցնել սահմանափակումների բացասական հետևանքները։ Известия-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ոչ միայն հետադարձ, այլ, հավանաբար, մուրճով հարված են մեր դաշնակիցներին՝ եվրասիական տարածքում ամենամոտ տնտեսական և առևտրային գործընկերներին», – խոստովանել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ պատժամիջոցների և դրանց վերացման թեման երկար ժամանակ եղել է եվրասիական օրակարգում, և ԵԱՏՄ-ն ունի մի ամբողջ շարք գործիքներ՝ որոշակիորեն փոխհատուցելու բացասական ազդեցությունը, մասնավորապես՝ ազգային արժույթներով հաշվարկները և ֆինանսավորման նպատակով տարածաշրջանային զարգացման բանկերի ներգրավման հնարավորությունը։
Ավելին՝ tert.am-ում