Instagram-ի ղեկավարը հաստատել է մարտի 14-ից Ռուսաստանում սոցցանցի արգելափակումը |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան «Ինստագրամ» սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ սոցցանցը Ռուսաստանում մարտի 14-ից արգելափակվելու է: Այս մասին նա գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Այս որոշումը շուրջ 80 մլն ռուսների կբաժանի իրարից ու մնացած աշխարհից: Ռուսաստանում բնակվող մարդկանց մոտ 80 տոկոսը հետևում է «Ինստագրամ»–ի հաշիվների, որոնք գրանցված են իրենց երկրից դուրս: Սա սխալ է»,- գրել է նա։

«Ռոսկոմնադզոր»-ը մարտի 11-ին հայտարարել էր, որ կսահմանափակի «Ինստագրամ» սոցիալական ցանցի հասանելիությունը Ռուսաստանում: «Ռոսկոմնադզոր»-ը պարզաբանել է, որ այդ սոցիալական ցանցում տարածվում են հրապարակումներ, որում կոչ է արվում բռնի գործողություններ իրականացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, այդ թվում ՝ զինծառայողների նկատմամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով