2022-03-12-3afa2642-aa0a-4fe6-91e0-17346abe98c4.jpeg

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 111 նոր դեպք

Հայաստանում մարտի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 953 դեպք, որից 408 հազար 215-ը`առողջացած, 8570-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3533 բուժառու։

Մեկ օրում կատարվել է 2939 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք, առողջացել է 282 քաղաքացի, արձանագրվել է մահվան 2 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 933 հազար 20-ի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն