Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու Ռուսաստան-Ուկրաինա հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել: Այս մասին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

«Ուկրաինական կողմից նման առաջարկ եղել է: Նման մտադրության պարագայում մենք պատրաստ ենք մեզ մոտ նման հանդիպում անցկացնել»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Հաջիևը: Նա նշել է, որ Ադրբեջանը ոչ ՆԱՏՕ-ի, ոչ էլ ՀԱՊԿ անդամ է, ուստի կողմերը «կարող են իրենց հարմարավետ զգալ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն